Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՊԾ

Իրազեկիչ 19.01.2021   19:04   36

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Անխափան երթեւեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր:


 Պիտակներ
         դժվարանցանելի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb