Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Իրադարձային 02.03.2021   11:47   51

Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20 հազար 716 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb