Արցախում հաշվառվածների հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանում

Իրազեկիչ 09.10.2020   11:34   22

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն  (010) 514-514 հեռախոսահամարով»,-տեղեկացնում են «Հայփոստ»-ից:  



 Պիտակներ
         «Հայփոստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb