Արցախում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Իրազեկիչ 05.03.2021   11:08   62

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ զենք-զինամթերքի և պայթուցիկ այլ առարկաների հայտնաբերման ուղղությամբ:

Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև հարակից մի շարք բնակավայրերում:

Տեղեկատու հեռախոս՝ 911:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb