Արցախում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցով Պետդուման կդիմի ՌԴ կառավարությանը

Իրադարձային 20.01.2021   16:08   55

Tass-ի հաղորդմամբ՝ ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքների բնակչությանը ռուսական դեղամիջոցներով կորոնավիրուսի պատվաստումներին օժանդակության ժամկետի և չափի մասին: 

Նշվում է, որ նախօրեին Դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի ու Առողջապահության, պաշտպանության հանձնաժողովներում համապատասխան արձանագրությունները հավանության են արժանացել։

«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա»,- լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հավելելով, որ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր:

 


 Պիտակներ
         կորոնավիրուսի դեմ պատվաստում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb