Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա․ Մանե Թանդիլյան

Տեսանկյուն 26.12.2020   11:03   85

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին․․․

Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։

Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։

Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, ովքեր տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb