Արցախում ամփոփվել են զորահավաքի արդյունքները

Իրադարձային 31.10.2019   17:33   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի մոտ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հանդիպում՝ այն նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին:

Անդրադարձ է եղել տարածքային և  տեղական ինքնակառավարման մարմինների և ՊԲ փոխգործակցությանն առնչվող հարցերի: Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը:
Պետական նախարարը ուշադրություն է հրավիրել ընթացքում ի հայտ եկած որոշ կազմակերպա-իրավական խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ պետք է տարվեն նպատակային, հասցեական աշխատանքներ:
Հանդիպմանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկայացրել է ռազմավարական զորավարժությանը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները:

Առանձին զեկույցներով հանդես են եկել շրջանների վարչակազմերի պատասխանատուները:

Վերջում բանակի հրամանատարը կարևորելով զորավարժությանն ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ խրախուսել է վարչակազմերի ղեկավարներին զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելուն օժանդակելու համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         զորահավաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon