Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել

Իրադարձային 07.04.2021   11:16   39

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է տուժել անհայտ կորած զինծառայողների որոնումների ժամանակ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանցի զինծառայողներ Փյունհան Ալիևը և Բյախտիյար Իլգարօղլուն ապրիլի վեցին Սուղովուշան (Մատաղիս) բնակավայրի ուղղությամբ անհայտ կորած զինծառայողների որոնումներ իրականացնելիս վիրավորվել են հակահետևակային ականի պայթյունի հետևանքով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb