Արցախի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Քաղաքական 09.09.2019   10:21   124
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Արցախի Ասկերանի շրջանում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը:

Նա նստացել է 469 ձայն, երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Բախշիյանը ստացել է 421 ձայն, երրորդ թեկնածուն՝ Նվեր Գաբրիելյանին օգտին ստացվել է 304 քվե:

Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը, ով ստացել է 1824 ընտրություններից մասնակցածներից 945-ի ձայները: Երկրորդ տեղում Արսեն Ավանեսյանն է, որ տացել է 540 ձայն:

Հադրուքի քաղաքպետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ ստանալով 676 ձայն: Քաղաքապետի պաշտոնակատար Արծվիկ Հայրապետյանն ստացել է 565 ձայն:

Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը, ով ստացել է 1292 ձայն (ընտրությանը 2449 ընտրող է մասնակցել): Երկրորդ տեղում Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ վադիմ Դանիելյանն է (1051 ձայն):

Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն: Նրա միակ մրցակից Սերոբ Նալթակյանը ստացել է 190 ձայն: Սերգեյ Չիլինգարյանը ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը:

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն (ընտրությանը մասնակցել է 1813 ընտրող): Երկրորդ տեղում Սամվել Աղաջանյանն է, ով ստացել է 529 ձայն:

Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից), ով ստացել է 306 ձայն (ընտրությանը մասնակցել է 986 ընտրող): Երկրորդ տեղում Հենրիխ Աղաջանյանն է (232 ձայն):

Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ընտրություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon