Արցախի քաղաքացի վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Իրազեկիչ 03.02.2020   11:30   3965

Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: Արցախի հանրայինհեռուստատեսության փոխանցմամբ՝ այս մասին նշել է Արցախի ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի և օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են։

Շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաև Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է Հարությունյանը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon