Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է թեժ գիծ

Իրազեկիչ 09.03.2021   09:42   51

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով՝ քաղաքացիների ու Արցախի այցելուների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց հարցերին, առաջարկություններին, պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու նպատակով:

Հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, Աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 - 18:00։ 

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով:


 Պիտակներ
         թեժ գիծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb