Արցախի ՄԻՊ-ը հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ

Իրադարձային 28.11.2019   16:05   484
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում արցախցի իրավաբանները հնարավորություն կունենան բարձրորակ կրթություն ստանալ տվյալ համալսարանում:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հուշագիրը ստորագրվել է Արտակ Բեգլարյանի՝ ս.թ. հուլիսին Կալիֆորնիա կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործուն աջակցությամբ:

Հուշագրով ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցը պարտավորություն է ստանձնել ամբողջական կրթաթոշակներ տրամադրել արցախցի իրավաբաններին՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ մագիստրատուրա սովորելու, ինչպես նաև տարբեր միջնաժամկետ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասնակցելու նպատակով:

«Սա Արցախի իրավաբանների և ուսանողների համար հիանալի հնարավորություն է ձեռք բերել մարդու իրավունքներին վերաբերող հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային և ամերիկյան իրավունքի զարգացումներն ու միտումները: ԱՄՆ Հայ իրավաբանների միության և Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի ղեկավարության շնորհիվ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարողությունների զարգացման գործում նոր և արդյունավետ ներդրում կկատարվի, ինչը խիստ անհրաժեշտ է Հանրապետության միջազգային ներգրավվածության բացակայության պայմաններում»,- նշել է Ա. Բեգլարյանը:

Հուշագրի ընձեռնած հնարավորություններից օգտվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որպեսզի ծանոթանան ծրագրին մասնակցելու պայմաններին ու ընթացակարգերին:



 Պիտակներ
         Արցախի ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon