Արցախի ՄԻՊ. «Հակված չեմ գորշ գոտի եզրույթին»

Իրադարձային 09.10.2019   12:41   62
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ամփոփել է Ստրասբուրգում ունեցած  իր հանդիպումների արդյունքները։

«Այցի գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև այդ տարածքների՝ միջազգային կառույցների ընդգրկվածության վերաբերյալ հարցերի քննարկումն էր»,-ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը։
ԵԽԽՎ 2240 բանաձևը, որն ընդունվեց անցած տարի, վերաբերում է գորշ գոտիներում մարդու իրավունքների մշտադիտարկմանը, պաշտպանությանը։
«Այնքան էլ հակված չեմ գորշ գոտի եզրույթին, ավելի շուտ կասեի դե ֆակտո պետություններ։ Սա ուղղակիորեն բացասաբար է ազդում է երեք՝ տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում մարդու իրավունքների պաշտպանության վրա, Արցախի Հանրապետությունն այս առումով էլ բացառություն չէ։ Ես կոնկրետ օրինակներով ցույց տվեցի նման դեպքերը»,-,-նշել է պաշտպանը։

Բեգլարյանը նկատեց, որ հիշյալ խնդիրների պատճառով  տվյալ  երկրում պետական մարմինները միջազգային փորձին հաղորդակից չեն դառնում, միջազգային ուղիղ պարտավորություններ չեն ստանձնում, ծրագրերից ու ռեսուրսներից օգտվել չեն կարող։

«Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն մենակ։ Սակայն պետք է ասեմ, որ Արցախի Հանրապետության պարագայում մենք բավականին շատ հաջողություններ ունենք շնորհիվ թե իր ներուժի, թե Հայաստանի պետական մարմինների, թե քաղհասարակության աջակցությամբ, բայց դա բավարար չէ»,-ասաց Բեգլարյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արտակ Բեգլարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon