Արցախի Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է կառուցել 150 տուն

Իրադարձային 29.03.2021   11:50   34

Արցախի Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է կառուցել 150 տուն:

Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Համայնքապետի խոսքով բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա որովհետև, բացի աշխատատեղերից այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։

Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել: Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն: Անդրադառնալով համայնքի բուժսպասարկման որակին, համայնքապետը նշեց, որ ունեն բուժկետ սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։

Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ ցավոք չկա: Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, Արցախփոստի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։ Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարան»,- նշված է հաղորդագրության մեջ։
 


 Պիտակներ
         Կարմիր Շուկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb