«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»․ Բրեդ Շերման

Իրադարձային 12.11.2020   14:00   25

Լեռնային Ղարաբաղի հարցով զինադադարի կնքմանը ԱՄՆ վարչակազմի բացակայությունն աղաղակող էր և Հայաստանի ժողովրդի համար աղետալի արդյունքների բերեց: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած բռնություններին, անարդար են։ Թրամփի վարչակազմի բացակայությունը աղաղակող էր և աղետալի արդյունքների բերեց Հայաստանի ժողովրդի համար»,- գրել է կոնգրեսականը։

Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի ստորագրումն ամերիկյան առաջնորդության բացակայության հետևանք է։ Բացի այդ, Շերմանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է դիտարկվեն որպես հարցի վերջնական կարգավորում:

Նա նաև Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին կոչ է արել աշխատել՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։

«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»,- հավելել է նա։


 Պիտակներ
         Բրեդ Շերման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb