Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը զոհվել է

Իրադարձային 26.11.2020   16:30   56

Զոհվել է Ֆիզուլիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ խոցած, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը։ 

Նա սովորում էր ԵՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսում։ 

«Ցավ է, խեղդող ցավ: Մեր Դավիթն այն հերոս տղան է, ով ծանր պահերին մեզ շատ ոգեշնչեց, սահմանից հույս ու հավատ, մեծ ուժ փոխանցեց: Նրա սխրանքն անչափելի է: Պահեր կան, երբ լռությունն է մարդու մորմոքը փոքր-ինչ արտահայտում, սա այդ պահն է, խոսքեր չկան, բառերը հիմա չեն կարող խոսել մեր վշտի մասին»,-ասել է  ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը:

Հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 


 Պիտակներ
         Դավիթ Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb