Արցախի Հանրապետությանը կհանձնվի 10 «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ

Իրադարձային 10.09.2020   13:52   38

Արցախի Հանրապետությանը կնվիրաբերվի ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված 2020թ.-ին ձեռք բերված 10 «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա։

ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապօգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցած շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, իսկ մնացած յոթը գծային ավտոմեքենաներ են, որոնք ևս հագեցված են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով. «Նվիրաբերվող շտապօգնության բժշկական ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունը դեռ երկու տարի առաջ էին սկսել, սակայն գնման գործընթացը մի փոքր երկար ընթացավ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով



 Պիտակներ
         «Ֆորդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb