Արցախի բուհերում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից

Իրադարձային 28.08.2020   14:23   99

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, իսկ բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Արցախպրես»-ը, այս մասին «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

ԱՀ ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝ սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան:

«Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դիմակ դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների հարցերը դեռ քննարկվում են:

Դասերը լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային միջոցառումների կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե իսկապես դրանք խանգարիչ միջոցներ են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն 100-ից ավել աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք:

Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավել աշակերտներ ունեցող ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների և հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝ պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է նախարարը:


 Պիտակներ
         բուհեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb