Արցախի ԱԻՊԾ-ն և ոստիկանությունը կներառվեն մեկ ՆԳ նախարարության կազմում

Իրադարձային 25.01.2021   13:43   53

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:


 Պիտակներ
         ՆԳ նախարարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb