Արցախի ԱԳՆ․ Ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումն ավելի հստակ է դարձել

Իրադարձային 15.01.2019   12:00   499

Արցախի իշխանությունները մշտապես աջակցել են ԵԱՀԿ առաքելության կողմից Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և զինված ուժերի շփման գծում իրականացվող հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանը, ինչպես նաև հանդես եկել՝ հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ու դիտարկման հնարավորությունների ավելացմանը։ Այս մասին իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Մասիս Մայիլյանը նշել է պատերազմի հեռանկարի բացառման և հակամարտության գործում կայունության ապահովման կարևորությունը։ Միաժամանակ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաև, որ Արցախի իշխանությունները մշտապես աջակցել են ԵԱՀԿ առաքելության կողմից Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և զինված ուժերի շփման գծում իրականացվող հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանը, ինչպես նաև հանդես եկել՝ հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ու դիտարկման հնարավորությունների ավելացմանը։

Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը՝ ուղղված շփման գծում կայունության պահպանմանն ու կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նա նշել է, որ Արցախը միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։

Կարգավորման գործընթացում արդյունավետության ապահովման առումով Մասիս Մայիլյանն ընդգծել է բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումն ավելի է հստակեցվել, մասնավորապես՝ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության շուրջ, և լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումներին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար պատասխանատվության իրենց բաժինը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ ԱԳՆ կողմից հետևողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են շուրջ տաս Արցախի ԱԳՆ հուշագրեր և այլ փաստաթղթեր։



 Պիտակներ
         Մասիս Մայիլյան, Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon