Արցախի 3 ուժերը ողջունում են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը

Քաղաքական 25.02.2021   16:16   61

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի երեք քաղաքական ուժերը՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, Արցախի Արդարություն կուսակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:

Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը:

Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:

Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:


 Պիտակներ
         Արցախի ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb