Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

Իրադարձային 12.11.2019   10:42   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին:

Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է ընդունել Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման վերաբերյալ գլոբալ կոնվենցիայի (Global Convention on Recognition of Higher Education Qualifications) նախագիծը:



 Պիտակներ
         ՅՈՒՆԵՍԿՕ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon