Արայիկ Հարությունյանը՝ իր և Սամվել Բաբայանի հանդիպման նպատակների մասին

Տեսանկյուն 13.08.2019   18:07   90
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող իրենց բացասական հետևանքները չունենալ հանրային տրամադրությունների վրա: Հասարակության շրջանում առկա որոշակի լարվածության մասին ազդակներն ամեն օր ստանում էի թե՛ կուսակցականների և թե՛ տարբեր սոցիալական խմբերի հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ: Հավատացնում եմ բոլորիդ, որ այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի երկրում վերականգնենք բնականոն վիճակը՝ Արցախը հեռու պահելով ամեն տեսակ ներքին ցնցումներից:

Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել:

Այս գործում, միանշանակ, իր անուրանալի դերն ունեցան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցը և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռամիասնությանն ուղղված պատմական ելույթը:

Ներքին միասնականության պահպանմանն էին ուղղված նաև Սամվել Բաբայանի հետ իմ ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Այս դեպքում ևս շահարկումներից զերծ չմնացինք: Կրկին պնդում եմ, որ այդ հանդիպումները հետապնդում էին բացառապես կառուցողական նպատակ՝ հիմքում ունենալով երկրի շահը: Եվ ողջունելի է Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ, հանրահավաքային պայքարի փոխարեն, իշխանության ձևավորման գործընթացի համար ընտրել են ընտրություններին մասնակցելու սահմանադրական ճանապարհը:

Ողջունելի է նաև ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ Արցախում օրինակելի ընտրությունների անցկացմանը իր պատրաստակամությունը բերելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս մթնոլորտը թույլ է տալու ազատ, արդար և մրցակցային պայքարում Արցախում ձևավորել լեգիտիմ իշխանություններ՝ առանցքում ունենալով մայիսի 21-ին Մարտունի քաղաքի Հաղթանակի հրապարակում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ իմ կողմից հնչեցրած այն միտքը, որ ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը:

Կեցցե՛ Արցախը:

Կեցցե՛ մեր միասնական ու հզոր Հայրենիքը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon