Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ

Իրադարձային 26.11.2019   12:43   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Մինչ այդ նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ Սիմոն Աբգարյանին,  դերասան,  կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանին,  կինոարտադրող, Սեզար մրցանակաբաշխության համակարգող Ալեն Թերզյանին, ցեղասպանագետ, Ցեղասպանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանին, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանին:

«Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով և շնորհակալ եմ նրանց պատրաստակամության համար՝ աջակցելու մեր մշակույթի զարգացմանը: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»,-իր տպավորություններով կիսվել է Արայիկ Հարությունյանը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը նախարարը նաև քննարկում է ունեցել Ֆրանսիայում հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ: «Գործընկերների հետ անդրադարձել ենք Փարիզյան շրջանում, Լիոնում գործող դպրոցներում առկա խնդիրներին, Վալանսում կառուցվող հայկական նոր դպրոցի կառուցմանը: Ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, պատասխանել մեր հայրենակիցների հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:



 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon