Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Իրադարձային 16.08.2019   16:40   155
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն այդ ոլորտին նպատակ ունի  լուծել աշխատաշուկայում առկա խնդիրները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ կլինի այս ոլորտում` հաշվի առնելով Ճապոնիայի դրական փորձը։

Կողմերը նախանշել են նաև տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները՝ ընդգծելով, որ կրթությունն ու տեխնոլոգիաները մեր օրերում համընթաց պետք է լինեն։

Դեսպան Ջուն Յամադայը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում։ Քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի օրերի և Ճապոնիայում Հայաստանի օրերի անցկացման հնարավորությունը։

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է 2020թ. Տոկիոյում նախատեսված Ամառային օլիմպիական խաղերի մասին` հույս հայտնելով, որ հայկական պատվիրակությունը Տոկիոյում աննախադեպ հաջողություններ կարձանագրի:  


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon