Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

Իրադարձային 19.11.2020   13:40   32

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության՝ Արցախում ծավալած մարզական գործունեության անհրաժեշտությունը և հետպատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության կողքին գտնվելու հանգամանքը:

Ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանուն Արցախի վերազարթոնքի, բացի սպորտից, ֆեդերացիայի անդամները պատրաստ են տարբեր ոլորտներում ևս աջակցություն ցուցաբերելու:


 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb