Արայիկ Հարությունյան․ «Որևէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել»

Հարցազրույց 24.06.2019   15:39   631
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախում նախագահական ընտրություններից 1 տարի առաջ արդեն թեժ ընտրապայքար է սկսել: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, նա ևս հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահի ընտրություններին:

- Պարոն Հարությունյան, ինչպես նկատում ենք՝ Արցախում 2020-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ բավականին վաղ ակտիվ ընտրարշավ է սկսվել: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Սկզբունքորեն չեմ կիսում Ձեր այդ միտքը, քանի որ Արցախում քաղաքական ուժերի կողմից ցուցաբերվող ակտիվությունը ես ընտրարշավ չեմ որակում: Գուցե որոշ դեպքերում, իսկապես, կարմիր գիծը հատողներ կան, բայց հակված եմ կարծելու, որ ընթացող բոլոր զարգացումները տեղավորվում են առկա քաղաքական կոնյուկտուրայի մեջ: Իհարկե, գործ ունենք որոշ առումով անսովոր իրավիճակի հետ, քանի որ գալիք տարի սպասվում են խորհրդարանական եւ նախագահական միաժամանակյա ընտրություններ, եւ գործող նախագահ Բակո Սահակյանը այլեւս չի առաջադրվելու: Հետեւաբար, քաղաքական նոր վերադասավորումներ են սպասվում, եւ հենց դրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերը փորձում են վերադիրքավորվել՝ առաջացնելով որոշակի աշխուժություն, ինչը բնական է:

- Մի քանի անգամ ձեր ղեկավարած կուսակցությունը և Սամվել Բաբայանի գրասենյակը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Պատճառն անձնական վատ հարաբերություննե՞րն են, թե պարզապես քաղաքական պայքար է:

- Ես Սամվել Բաբայանի հետ ընդհանրապես որևէ հարաբերություն չունեմ և չեմ էլ ունեցել: Ուստի, չեմ կարծում, թե անձնական տիրույթում են նրա և իր գրասենյակի կողմից իմ կամ իմ գլխավորած կուսակցության հասցեին պարբերաբար հնչող հայտարարությունները, որոնք հիմնականում իրականության հետ աղերս չունեն:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական նպատակներով բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն օրինականության սահմաններում, եւ, որպես առաջատար քաղաքական ուժ, այդ հարցում անզիջում պայքար ենք մղելու: Այս հարցում ունենք նաև հանրության լայն աջակցությունը, եւ թող ոչ ոք դրանում չկասկածի: Ատելության, կեղծիքի եւ հակաօրինական քայլերի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել:

- Ձեր հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում: Նշում են, որ դուք Արցախում տնտեսական մենաշնորհներ եք ստեղծել: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Երկար տարիներ լինելով Արցախի Հանրապետության վարչապետ՝ իմ գործունեության հիմնական սկզբունքներից է եղել մրցակցային և դիվերսիֆիկացված տնտեսության ստեղծումը: Արդյունքներն, իհարկե, ակնառու են, դրանց մասին բազմիցս խոսել ենք ու առաջիկայում անպայման կրկին կանդրադառնամ:

Բայց կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ անցած տասնամյակում տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվել են հարյուրավոր մասնավոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ իրական հատվածում կարողացել ենք ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Սա է իրականությունը: Եթե այդ քննադատություններն ուղղված լինեին տնտեսության զարգացման գործում այս կամ այն սխալին, չհաջողված ծրագրերին, ես դրանք ըմբռնումով կընդունեի, քանի որ այդպիսիք եղել են ու դրանց մասին բարձրաձայնելուց երբեք չեմ խուսափել:

Բայց երբ ինձ մեղադրում են այսպես կոչված մենաշնորհների ստեղծման կամ իմ կողմից դրանց խրախուսման մեջ, վստահ կարող եմ հայտարարել, որ դրանք հիմնազուրկ են: Ի վերջո, տնտեսության մեջ մենաշնորհների գոյությունը իրականության մեջ փաստելու համար օրինակներ են անհրաժեշտ, որոնց մասին այդ քննադատները, չգիտես ինչու, չեն խոսում:

- Կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է ամեն գնով աջակցի, որպեսզի Արցախում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ տեղի ունենան: Ունե՞ք նման կանխազգացում, որ առանց ՀՀ-ի աջակցության հնարավոր է կեղծիքներ կամ խախտումներ լինեն:

- Բարեբախտաբար, վերջին տարիներին Արցախում անցկացված բոլոր ընտրությունները եղել են ազատ և առանց կեղծիքների: Երկրում օրինական իշխանությունների ձեւավորման այս ճանապարհը Արցախի իշխանությունների համար եղել է սկզբունքային հարց, եւ ընտրությունից ընտրություն միայն առաջընթաց է արձանագրվել թե՛ տեղական եւ թե՛ միջազգային դիտորդների կողմից: Բնականաբար, ընտրական գործընթացն անընդհատ կատարելագործվելու խնդիր ունի, և կազմակերպչական, խորհրդատվական և այլ հարցերում ՀՀ մեր գործընկերների աջակցությունը մշտական բնույթ է կրում:

Ամբողջական՝ armtimes.com-ում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon