Արայիկ Ղազարյանի հետ եղբայրը խոսել էր նախորդ օրը

Հրատապ 13.08.2019   13:47   165
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում ադրբեջանական հատվածում հայտնված զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանի հետ եղբայրը՝ Արմեն Ղազարյանը խոսել է դեպքին նախորդող օրը, գրում է «Ռադիոլուր»-ը։

Նա ասաց, որ եղբայրը լավ էր, նորմալ: Այլ մանրամասներ նա առայժմ չկարողացավ հայտնել, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել, քանի որ հիվանդանոցում էր՝ մոր մոտ: Դեպքի մասին իմանալուց հետո մոր վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արմեն Յակոբյանը տարօրինակ է համարում սահմանը հատելու մասին տեղեկությունները: Նա չբացառեց, որ գուցե Արայիկ Ղազարյանին հակառակորդը առևանգել է:

Յակոբյանն ասում է, որ շատ նորմալ, կարգին տղա է, ընտանիքը աշխատող, լավ ընտանիք է: Եղբայրը նույնպես զինծառայող է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արայիկ Հայկի Ղազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon