«Առավոտ». Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար

Մամուլ 23.08.2019   09:42   221
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղտոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել ևս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միեւնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում:

1/ Մարդիկ շարունակում են ապրել առասպելներով:

2/ Մարդիկ, որեւէ թեմայի շուրջ չհամաձայնելով ու վիճելով, թշնամանում են:

Կոնվենցիայից կարելի դուրս գալ, կորցրած փողը կարելի է հետ բերել, անգամ աղտոտված ջուրը կարելի է մաքրել՝ փակելով աղտոտման աղբյուրը: Բայց ինչպե՞ս մաքրել առասպելներով սնվող աղտոտված հոգիները:

Թվարկեմ առասպելներից մի քանիսը միայն: «Լեւոնն ասում էր՝ լավ չեք ապրի, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք: «Լեւոնը գյոզալական երկիրըքանդեց, սաղ ժողովրդին դարձրեց գաղթական»: «Քոչարյանը 6 միլիարդ դոլար ունի»: «Հենց որ Ամուլսարի հանքը գործարկվի, ամբողջ Հայաստանը մի հատ մեծ Չերնոբիլ կդառնա»: «Հենց որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, բոլոր տղամարդիկ կին կդառնան»:

Ոչ միայն մեր, այլեւ բոլոր ժողովուրդների մեծամասնությունը ապրում է առասպելաբանությամբ: Տարբերությունն այն է, որ զարգացած հասարակություններում մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, համարձակվում են այն արտաբերել: Իսկ մեր նման երկրներում իրականությունը շատ լավ իմացող մարդկանց մեծ մասը կա´մ «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին՝ վախենում է քարկոծվելուց, կա´մ էլ միտումնավոր եւ ցինիկաբար նպաստում է առասպելների տարածմանը՝ քարոզչական նկատառումներից ելնելով»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon