«Առավոտ». Քաղաքացին կրակում է ոստիկանների ուղղությամբ

Մամուլ 16.01.2019   09:20   306

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, երեկ քննեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդու­թյունը: Մոտ չորս ժամ տևած քննությունից հետո դատարանն աշխատանքները կշարունակի այսօր:

Մար­տի մեկի քրեական գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապափլու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմն առարկություններ է ներկայացրել քննիչի միջնորդության դեմ և ներկայացրել մարտի մեկից առաջ տեղի ունեցած հանրահավաքներից որոշ տեսանյութեր: Դրանցից մեկում, ըստ Ալումյանի, ցուցարարների մեջ կանգնած մի քաղաքացիական հագուստով անձ «գլխավերևով» կրակում է ոստիկանների ուղղությամբ: Պաշտպանի փոխանցմամբ՝ երեկ տեղեկացել են, որ այդ տեսանյութը մինչ այդ էլ եղել է քննիչի մոտ: Ավելին, վերջինս այն արդեն ուղարկել է փորձաքննության: Քոչարյանի պաշտ­պանները կշարունակեն առարկություններ ներկայացնել այսօր:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Առավոտ», «Մարտի 1–ի» գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon