«Առավոտ». Պատրասվում ենք խաղաղության

Մամուլ 17.01.2019   09:05   363

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Փարիզում հունվարի 16-ին կայացան բանակ­ցություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև:

«Համանախագահները նախարարներին երախտագիտություն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված արղյունքների միտված բանակցությունների մթնոլորտի պահպանմանը: Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորմանը, և համաձայնության են եկել բնակ­չությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության շուրջ: Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործըն­թացի ներկա փուլի հիմնական սկզբունքները և չափորոշիչները: Նախարարները և համանախագահները հնարավոր են համարել, որ հաջորդ քայլը կարող է լինել գագաթնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նա­խագահների միջև, որը նպատակ կունենա ուժեղ խթան հաղորդել բանակցությունների ընթացրին: Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխադարձ շահավետ նախաձեռնությունների կարետրությունը՝ ուղղ­ված տարածաշրջանի տնտեսական ներուժի օգտագործմանը»,- ասվում է միջնորդների հայտարարության մեջ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, «Առավոտ», ԼՂՀ հակկամարտություն, ԵԱՀԿ ՄԽ, Էլմար Մամեդյարով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon