«Առավոտ». Ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող հաղթա­հարել մեր տղամարդկանց «քյարթուությունը»

Մամուլ 01.08.2019   09:43   365
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. 

Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգել­ման ու դրա դեմ պայքարի մասին է։ Հայաստա­նում, սակայն, Եվրոպայի խորհրդի այդ փաստաթղ­թի շուրջ քննարկումը շեղվել է բուն թեմայից եւ ձեռք է բերել «ազգապահպան» բնույթ։ Շատերը համոզված են, որ եթե կոնվենցիան վավերացվի, մեր ազգը եւ պետությունը կկործանվեն։ 

Ինչպես հայերի մեծամասնության, այնպես էլ ան­ձամբ ինձ համար ընտանիքը կնոջ եւ տղամարդու միության արդյունք է, այդպես է գրված նաեւ Սահ­մանադրության մեջ, եւ ցանկացած օրենք կամ կոն­վենցիա, որը կհակասի այդ թեզին, անընդունելի է թե՛ իրավական եւ թե՛ բարոյական տեսանկյունից։ Իհարկե, կան այլ ազգեր, այլ երկրներ, որտեղ մեծամասնությունն ընտանիքի մասին այլ պատկերա­ցում ունի։ Ես դա չեմ համարում այլասերվածաթյուն պարզապես այլ մշակույթի դրսեւորում է։ Մեկը քրիստոնյա է, մեկը բուդիստ, մի տեղ ընդունված է, որ կանայք հիջաբ կրեն, մի տեղ ընդունված չէ, որոշ երկրներում սիրում են տապակած ծղրիդ ու­տել, այլ երկրներում չեն սիրում։ Եվ ի՞նչ։ Մենք կարո՞ղ ենք ասել, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ, մե­կը լավ է, մյուսը վատ։ Ամեն մի ազգ ապրում է իր պատկերացումներով, իսկ մեր, հայերիս, պատկե­րացումն ընտանիքի մասին հստակ է։

Բայց թող որեւէ մեկն ինձ ցույց տա Ստամբուլյան կոնվենցիայում որեւէ կետ, որը խոսում է միասեռական ամուսնությունների կամ «երրորդ սեռի» մասին։ Այդ գոյություն չունեցող կետերը հնարել են մարդիկ, որոնք այդ կոնվենցիան չեն կարդացել, պարզա­պես լսել են ինչ-որ «ազգափրկիչ» խոսակցություն­ներ։ Մարդիկ տեսնում են ինչ-որ ակնարկներ, ինչ-որ տողատակեր։ Օրինակ, ասվում է՝ քանի որ կոն­վենցիայում խոսվում է ոչ թե ամուսինների, այլ զու­գընկերների մասին, ուրեմն զուգընկերները կարող են լինել երկու կին եւ երկու տղամարդ։ Ես, ճիշտն ասած, այստեղ նման խնդիր չեմ տեսնում։ Շատ ավելի հավանական է, որ խոսքը զագսավորված եւ չզագսավորված զույգերի մասին է։ Հայաստանում կոմունիստների ժամանակ կային եւ հիմա էլ կան հարյուրավոր նորմալ ընտանիքներ, որտեղ ծնողնե­րը երեխաներ են դաստիարակում, բայց իրենց հա­րաբերությունները պաշտոնապես չեն գրանցել։ Նրանք, իրավական առումով, զուգընկերներ են։

Կամ ասում են՝ կոնվենցիայում կա sex հասկացու­թյանը, այսինքն՝ սեռ Ֆիզիկական առումով, բայց կա նաեւ gender-ը՝ սեռի հոգեբանական, սոցիալա­կան ընկալումը։ Բայց չեմ կարծում, որ ընտանեկան բռնության տեսանկյունից այդ նուրբ խնդիրը որեւէ կարեւորության ունի։ Սակայն ենթադրենք՝ այդ կոն­վենցիայում կան այդ բոլոր խութերը։ Այդ դեպքում կարելի է կոնվենցիան վավերացնել վերապահումնե­րով կամ ընդհանրապես չվավերացնել՝ ինչպես ասում են, հեղափոխությունը դրանից չի տուժի»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon