«Առավոտ». Մարդահամարի պատրվակով այցելում են բնակարաններ

Մամուլ 25.01.2019   09:39   259

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բնակիչներին հորդորում է անծանոթների առաջ չբացել տան դուռը: Հայտարարության մեջ Ասլանյանը նշել է, որ մարդահամար իրականացնելու պատրվակով ան­հայտ անձինք քաղաքապետարանի անվան ներքո այցելում են բնակարաններ.

«Սիրելի համաքաղաքացիներ, քաղաքի տարբեր թաղամասե­րից տեղեկություններ եմ ստացել, որ անհայտ անձինք այցելում են բնակարաններ՝ ներկայանաւով որպես Վանաձորի քաղաքա­պետարանի աշխատակիցներ, իբր թե մարդահամարի համար: Խնդրում եմ պահպանել զգոնություն, դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող, կասկածելի գործունե­ությամբ զբաղվող մարդկանց առջև: Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի իրականացնում»,- գրել է Ասլանյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Մամիկոն Ասլանյան, «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon