«Առավոտ». Հռետորաբանությունից վճռականությունը չի աճում

Մամուլ 30.01.2019   09:05   300

«Ցավում եմ նման հայտարարության համար: Մեր դիրքորոշումը ավելի բան պարզ է և հայտնի: Հայտնի է, թե մենք ինչ մոտեցումներ ունենք, կարիք կա՞ հիշեցնելու: Ստատուսի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը»,- երեկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ «մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում ուժեղ է: Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացման հետ, և դա ցույց ենք տվել մարտի դաշտում»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց. «Կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և ինչպես կարող ենք պաշտպանել մեզ և Արցախը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել խնդիրը»:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի` Ալիևի նմանօրինակ հայտարարություններն ու որդեգրած քաղաքականությու­նը ողջունելի չեն. «Մենք կարող ենք պատասխանել, հռետորաբանություն օգտագործել, բայց վճռականությունը հռետորաբանությունից չի աճում: Մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու հա­մար: Բայց դա նշանակում է հետևանքներ»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon