«Առավոտ».ՀՀԿ-ամերձ գործարարը «Առավոտի» խմբագրին sms–ով հայհոյել է՝ նյութը կայքից չհեռացնելու համար

Մամուլ 30.07.2019   11:43   216
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար (միջին մասշտաբի)՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է: Ինչպես սովորաբար դա անում եմ, ես առաջարկեցի նրան հանդես գալ մեր թերթում եւ շարադրել իր տեսակետը, իրականության իր ընկալումը: Դրան գործարարը համաձայն չէր:

Որպես այլընտրանք առաջարկեցի դիմել դատարան եւ հասնել արդարության: Դրան ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ես վարկաբեկում եմ մեր հերոս ազգին, իսկ հետո ցանկանում եմ բոլորին «գործ տվող» սարքել: Նա ցանկանում էր, որ նյութը հանվեր կայքից, որը ե՛ւ անիմաստ է, որովհետեւ այն տարածվել էր մի քանի օր առաջ, ե՛ւ էթիկապես անընդունելի է: Բանակցությունները, ինչպես ասում են, ավարտվեցին առանց արդյունքի:

Քիչ անց այդ գործարարն sms-ով ինձ սեռական բնույթի հայհոյանք ուղարկեց: Ես, բնականաբար, նրան ներում եմ, եւ չեմ պատրաստվում որեւէ ընթացք տալ այդ գործին: Միշտ ասել եմ, որ հայհոյանքն իրականում օգնության ճիչ է եւ բնութագրում է միայն հայհոյողի հոգեվիճակը:

Հիշատակում եմ այս պատմության մասին, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ, անկախ նրանից, թե ինչ է հիմա անում ներկայիս իշխանությունը, անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ճիշտ էր, մասնավորապես, այն պատճառով, որ հիմնականում անցյալում է լրատվամիջոցների հետ շփվելու «հաբռգած» ոճը, որը գալիս էր անպատժելիությունից եւ իրական կյանքի հետ կապը կորցնելուց»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon