«Առավոտ». Հայաստանը՝ ՄԻԵԴ-ում ամենաշատ բողոքներ ունեցող երկրների տասնյակում

Մամուլ 26.01.2019   10:13   370

Հայաստանը աճենաշատ բո­ղոքներ ստացած երկրների տասնյակում է: Մարդու իրավունք­ների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդին երեկ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների դեմ վերջին տարվա ընթացքում 56.350 հայց է ներկայացվել:

Հայաստանի դեմ 2018-ին ընդդեմ դատական համակարգի ներկայացվել է 167 հայց՝ 2017-ին ներկայացված 356-ի փոխարեն: 49 հայց ներ­կայացվել է ՀՀ կառավարության դեմ: Հայաստանի մասով 2018-ին ՄԻԵԴ-ը 16 վճիռ է կայացրել:

2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի դեմ եվրորղական դատարան ներկայացված գործե­րը 1901 են, փոքր-ինչ աճ կա 2017-ի համեմատ, երբ գրանցվել էր 1819:

Հայաստանը դատա­կան հաճակարգի դեմ ներկայաց­վող հայցերի թվով մոտ է եվրո­պական միջինին՝ 0,56 բողոք՝ 10,000 բնակչի հաշվով: 2018-ին ՄԻԵԴ-ը 1.014 վճիռ է հրապարակել, որից 238-ը՝ Ռուսաս­տանի, 140-ը՝ Թուրքիայի, 86-ը՝ Ուկրաինայի վերաբերյալ: Այս
գործերից յուրաքանչյուրում առն­վազն մեկ խախտում եղել է: Հա­յաստանի վերաբերյալ կայացվել է 16 վճիռ, որից 15-ը Հայաստանի դեմ վճիռներ են եղել:

Վճիռների թիվը 2017-ի համեմատ ավելա­ցել է: 2017-ին Հայաստանի վե­րաբերյալ կայացվել է 12 վճիռ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Առավոտ», ՄԻԵԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon