«Առավոտ». «Հայաստանի հետ խաղաղությունը կբերի Ալիևի անկման»

Մամուլ 23.01.2019   09:10   279

ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ծրագրում է մնալ մինչև փետրվարի վերջ ու պտտվել ամբողջ Հայաստանով: Նաև դիմել է պաշտպա­նության նախարարություն, որպեսզի սահմանային գոտի այցելելու թույլտվություն ստանա:

Հարցին՝ իր կար­ծիքով ադրբեջանական հանրությունը պատրա՞ստ է խաղաղության, Ալեքսանդր Լապշինը պատասխանեց. «Կարծում եմ՝ ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ ադր­բեջանական ղեկավարությունը, որովհետև Հայաստանի հետ խաղաղությունը կբերի Ալիևի անկման: Նրանք դա հասկանում են և այդ պատճառով կփորձեն հակամարտությունը պահել սառը վիճակում այնքան, որքան հնարավոր է: Նրանց պետք է ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն, այլ թշնամու կերպար և իշխանու­թյան պահպանում ամեն գնով»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon