«Առավոտ»․ Գործազուրկների թիվն ավելացել է

Մամուլ 08.08.2019   08:50   343
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Առավոտ» թերթը գրում է․

«Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին։

Դա փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019 թթ․ 1-ին նեռամսյակի ցուցանիշները։

Ըստ կոմիտեի հրապարակած վիճ-ակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս ներկայացված է 2 մլն 65 հազար 600 մարդ, որից 1 մլն 115 հազար 900-ը կին է, 949 հազար 700-ը՝ տղամարդ։

Իսկ 2018-ի 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս հաշվառված անձանց թիվն այս տարվա թվից մի փոքր պակաս է՝ 2 մլն 34 հազար 500 մարդ, որից 926 հազար 200-ը՝ տղամարդ, 1 մլն 108 հազար 300-ը՝ կին։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ըստ նույն աղբյուրի, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, իսկ ՀՀ վերջին՝ 2011-ին անցկացված մարդահամարի համաձայն, կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, 100 հազարից մի քիչ ավելի։

Այս տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին։ Իսկ 2018-ին գրանցվել էր 237 հազար 600 գործազուրկ, որից 133 հազար 100-ը տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon