«Առավոտ». Եթե Քոչարյանն է վերցրել, ես մո­տիկ գնալ չեմ ուզում

Մամուլ 10.01.2019   09:25   330

«Առավոտի» զրուցակիցն է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը

- «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօ­րեն Հրաշ Քեշիշյանը պարզաբանել էր, թե «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինան­սական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարո­ղանա ապահովել «Ա1 +»-ի ֆինանսավո­րումը: Մտադի՞ր եք արդյոք օգտվել այդ հնարավորությունից:

- Իհարկե, ոչ, և բացատրեմ՝ ինչու: Եթե Հրաշ Քեշիշյանը հայտարարում է, որ այսքան ժամանակ ինքն է ֆինանսավորել «Ա1 + »-ը, դա համարում եմ անհեթեթու­թյուն: Դա եղել է պատվեր, ինքը երբեք չի համարվում ֆինանսավորում: եթե Քեշիշ­յանը գնում է խանութ և առնում սիգարետ, դա նշանակում է՝ ինքը ՝ինանսավորում է սիգարետ արտադրողի՞ն: Ոչ, ինքն օգտ­վում է այդ արտադրությունից: Այդ անհե­թեթ արտահայտությունը, հասկանում եմ, էմոցիոնալ բռնկում է եղել ինձ համար ան­հասկանալի պատճառով: Ես հստակ պատասխանեցի, որ հրաժարվել եմ այն պայ­մանով, որ եթե փոխվում են հիմնադիրնե­րը, ես հրաժարվում եմ աշխատել որևէ ու­րիշ հիմնադրի հետ: Դա չի նշանակում, որ, այսպես ասած, հին հիմնադիրն իմ շատ լավ բարեկամն է, այլ նշանակում է՝ հետաքրքիր գործունեություն է եղել, մենք հետաքրքիր աշխատել ենք: Նոր հիմնադրի հետ որևէ առնչություն չունեմ և չեմ էլ ու­զում ունենալ: Կասկածներ ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանն է վերցրել, նամանավանդ, եթե Քոչարյանն է վերցրել, ես մո­տիկ գնալ չեմ ուզում:

- Հրաշ Քեշիշյանը պնդում է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

- Դա արդեն իրենց ու Քոչարյանի խն­դիրն է: Հերձումը ցույց կտա, ժամանակը ցույց կտա, թե ինչ է կատարվել:

- Այժմ կա այն հնարավորությունը, որ ընդգրկվելով «Յուքոմ» կամ այլ համանման ցանցերում՝ կարելի է ապահովել հեռուստա­տեսային հեռարձակում: Մի շարք համացանցային հեռարձակողներ օգտվել են այդ հնարավորությունից, քանի որ Հեռուստա­տեսության և ռադիոյի հանձնաժողովն ար­դեն պարզեցված ընթացակարգերով է տրամադրում այդ արտոնագիրը: Արդյոք «Ա1 +»-ը նո՞ւյնպես կօգտվի այդ հնարավո­րությունից:

- Հնարավոր է, իհարկե: Մենք մտածում ենք տարբեր ուղղություններով մեր գործու­նեությունը շարունակելու մասին: Լուրջ փոփոխությունների են ենթարկվում «Ա1 +»-ի և կազմը, և ռազմավարությունը, և ուղղ­վածությունը, և նպատակը: Եվ շատ շու­տով կարող եմ կիսվել այդ ամենով:

- Անցյալ տարի «Ա1 +»-ը նկարահանեց «Արարատի հայացքը» ֆիլմը: Հնարավո՞ր է «Ա1 +»-ը որպես ֆիլմարտադրող շարունա­կի իր գործունեությունը:

- Այո, այդ ուղղությամբ էլ ենք մտածում, դա էլ անպայման կլինի: Այդ ուղղությամբ արդեն մեծ փորձեր արվել են, և շարունա­կում ենք:

«Ա1 +»-ը քաղաքական որոշման պատ­ճառով եթերազրկվեց: Այս նոր փոփոխու­թյուններից հետո 2020-ին կայանալիք կա­պուղիների մրցույթին մասնակցելո՞ւ եք:

- 16 տարվա, այսպես ասած, «Ա1 +»-ի ծայրագույն դժվար վիճակից ելնելով, երբ բոլոր ռեսուրսները վատնված են, այսօր ալիքը վերցնեմ, ինչո՞վ պետք է ապահո­վեմ: Դրա համար մեծ գումարներ են պետք, ինչը բացակայում է: Մի ժամանակ, երբ կային առաջարկներ, համոզված եմ՝ դրանք կամ կիսվել են, կամ լրիվ պակասել ու չկան: Դրա համար ալիք վերցնելն ինձ համար գերնպատակ չէ, ավելի լուրջ նպա­տակ է արտադրությունը, կինո, հեռուստա­տեսության արտադրությունը, վաճառքը: Իսկ արանքում ինչ հաջողվի, ամեն ինչ կարվի: Եթե մի բան հաջողվի, անպայման կվերադառնանբ եթեր էլ, բայց որպես գերնպատակ այսօր եթերը նշելու իրավունք չունեմ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon