«Առավոտ». «Ազգովի» փա­ռաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին

Մամուլ 13.08.2019   09:14   139
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Առավոտ» օրաթերթը գրում է. 

«Կիրակի օրը Գյումրիում մի կին մոտեցավ վարչա­պետին և հուզական տոնով բողոքեց կյանքից ու, մասնավորապես, երկրի ղեկավարից: Բոցավառ հականիկոլականները ուրախացան՝ «ահա, տես­նո՞ւմ եք, մերժում են, սպասեք՝ դա դեռ սկիզբն է»: Խանդավառ նիկոլականները սկսեցին արդարացումներ փնտրել՝ «այս կինը հոգեկան հիվանդ է»: Իրականում որևէ արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավա­րից: Կարևորն այն է, որ նրանք այդ դժգոհությունը կարողանում են արտահայտել, և երկրի առա­ջին դեմքը բազմաթիվ պատնեշներով չի մեկու­սացվում այդ դժգոհներից ու ականջները չի փա­կում ՝ դժգոհությունները չլսելու համար:

Իսկ պա­լատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագու­ները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագա­վոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա´մ հոգե­կան հիվանդ են, կա´մ ծախված-ուղղորդված են, կա´մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգ­տակար կլինի իրենց:

Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փա­ռաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon