Առատաշեն գյուղի երեկվա սպանության համար կասկածվողը ձերբակալվեց

Օրենքի ուժով 12.06.2019   11:06   237
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր սպանության համար կասկածվողը ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից.  «1955թ-ին ծնված տղամարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ 15։30-ի սահմաններում, սպանության դեպք էր գրանցվել Առատաշեն գյուղում։ Գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ էր արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ, ովքեր ստացած վնասվածքների հետևանքով մահացել էին:

Նաիրա Հարությունյանը «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք իրացնելը։

Նշենք, որ նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon