Արարատում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն

Պատահարներ 08.10.2019   10:58   142
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տասնչորսամյա պատանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով։

Երեկ` հոկտեմբերի 7–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Շտապօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 14-ամյա պատանի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վնասվածքը եղել է կրծքավանդակի շրջանում։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ կատարվածի մասին տեղեկանալուց հետո ոստիկաններ են եկել դպրոց, քանի որ դեպքը եղել է դպրոցում։

Պարզվել է, որ վեճ է եղել համադասարանցիների միջև, որն ավարտվել է մեկի դանակահարությամբ։

Դանակ գործադրած պատանին նույնպես 14 տարեկան է։ Ինչն է եղել նրանց վեճի պատճառը և ինչու է այն հանգուցալուծվել դանակահարությամբ, կպարզեն իրավապահները։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon