Արարատի մարզում կրակել են երիտասարդի վրա

Պատահարներ 19.05.2021   11:05   59

«Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից մայիսի 17-ին՝ ժամը 18:45-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչը՝ ծնված 1994թ., ով անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: go

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ վերջինիս «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետևի դռան վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ հետևի ձախ անիվի վրա՝ պղնձագույն մետաղի մնացորդներով վնասվածք: Ավտոմեքենայի հետևի աջ անիվի դիմացից հայտնաբերվել է գնդակի միջուկի նմանվող մետաղ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայից քիչ հեռու՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


 Պիտակներ
         կրակել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb