«Արարատ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում
Մրցաշրջանի վերսկսմանը Երևանի «Արարատը» կպատրաստվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատը» ԱՄԷ կմեկնի հունվարի 29-ին և կվերադառնա փետրվարի 12-ին:
Հիշեցնենք, որ «Արարատի» առաջին պաշտոնական հանդիպումը 2021 թվականին նախատեսված է փետրվարի 21-ին, «Ուրարտուի» դեմ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր