Արարատ Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել ռազմական դրության վերացման օրինագծին

Քաղաքական 23.03.2021   14:22   49

Անհիմն եմ համարում այն պնդումները, որ ռազմական դրության մինչ այս պահը երկարաձգումն ունի որևէ ներքաղաքական դրդապատճառ։

Այս մասին խորհրդարանի նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ընդդիմադիր շարժումները, վրանների առկայությունը դրա լավագույն ապացույցն են։ Լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության հանելը։

Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և առաջիկայում այսպես թե այնպես կառավարությունը պետք է նախաձեռնի այս գործընթացը։ Այնուամենայնիվ առաջարկում եմ ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը, կողմ քվեարկենք և հանենք ռազմական դրությունը։ Եթե դեմ քվեարկենք նախագծին, և 5 օր հետո ինքներս կամ կառավարությունն այս գործընթացը նախաձեռնի, շահարկումներ կլինեն»,-ասաց Արարատ Միրզոյանը


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb