Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին

Իրադարձային 15.05.2019   15:00   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բարձրաձայնելու համատեքստում: Այսպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանը հավաստիացրել է, որ Հայաստանի խորհրդարանականներն այսուհետ ևս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում:

Նա նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, և հավելել է, որ Հայաստանի և Արցախի միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ այսօր Երևանում անցկացվող նիստը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ ու ձևաչափեր:

Աշոտ Ղուլյանը, իր հերթին, բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը և անցնելու առավել գործնական քայլերի:

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժևորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը Հեղափոխությունը Հայաստանում նոր հեռանկարներ է բացել՝ միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ԼՂ խնդիրը


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon