Արարատ Միրզոյանն ու Աշոտ Ղուլյանն առանձնազրույց են ունեցել

Իրադարձային 06.08.2019   13:28   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ  ամառային խաղերի  շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների՝ վերջերս տեղի ունեցած համատեղ նիստի արդյունքների մասին: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերից մեկնարկող նոր նստաշրջանի ընթացքում երկու խորհրդարանների համագործակցությունն ավելի կակտիվանա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձ է կատարել հայկական երկու պետությունների միջև խորհրդարանական կապերի ընդլայնմանը և նշել, որ աշխատանքներ կտարվեն բոլոր մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Խոսելով համահայկական 7-րդ ամառային խաղերի մասին՝ Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել միջոցառման անցկացումը Ստեփանակերտում՝ ազգային միասնության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և փոխգործակցության օրակարգում գտնվող այլ հարցերին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon