Արարատ Միրզոյանն առաջադրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

Քաղաքական 14.01.2019   11:47   271

Այսօր մեկնարկած ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել են Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ ներկայացնելով նրա կենսագրությունը:
ԱԺ կանոնակարգի համաձայն, Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

Խորհրդարանի նախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon