Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում

Իրադարձային 10.11.2020   08:54   36

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վիրահատվել է: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ընկերս, Արարատ ջան, քեզ ուժ եղբայրս։ Փառք Աստծո, որ կյանքիդ վտանգ չի սպառնում»,-գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։

Հաղորդվում է, որ ԱԺ նախագահի կյանքին վտանգ չի սպառնում։


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb