Արարատ Միրզոյան․ «Քաղաքական ճգնաժամ ՀՀ-ում չկա»

Քաղաքական 25.06.2020   12:59   436

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նա նշեց, որ քննարկումներն անցել են հավուր պատշաճի: Նա նշեց, որ ձեռնպահ կմնար մտքեր արտահայտելուց, եթե չլինեին ընդդիմադիրների հնչեցրած մտքերը:

«Չոր արձանագրումներ մի քանի կետով անհրաժեշտ են՝ կետ համար առաջին՝  սոցիալական ճգնաժամի վերաբերյալ. ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա, ավելի եղել են էական քայլեր, որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին, իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չկանխատեսված դժվարություններ, որոնք փայլուն կերպով հաղթահարվել են»,- նշեց նա:

Նա խորհուրդ տվեց մի տեխնիկակակն հնարք կիրառել ու ասաց, որ եթե որևէ մեկը ուզում է պատկերացում կազմել սոցիալական ճգնաժամի իրավիճակի մասին, թող նայի կոմունալ վճարումների պատկերը, հատկապես էլեկտրաէներգիայի մասով:

Տնտեսական ճգնաժամ ՀՀ-ում չկա, ճիշտ հակառակը, հատկապես 2019 թվականին, որի արդյունքները հնարավոր եղավ ամփոփել, 2019թ-ին ՀՀ-ն կառավարության, խորհրդարանի ջանքերով մի աննախադեպ զարգացման ճանապարհ էր ընտրել, որի պտուղները պիտի քաղեինք:

Քաղաքական ճգնաժամ ՀՀ-ում չկա, որքան էլ որ փորձեն դրա իմիտացիա անել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, նրա ընտանիքի անդամները, մեր կառավարության կողմից շանս ստացած տարբեր արկածախնդիրներն ու տարբեր ուժեր, ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա, այլ բան կա, Հայաստանի քաղաքական դաշտն այս պահին ինձ հիշեցնում է մի մեծ խառնարան, շինհրապարակ, որտեղ պիտի ձևավորեն քաղաքական մտքի կրող նոր ուժեր, և այս խառնարանում կորչելու են այն ուժերը, որոնց մոտիվացիան պսևդոքաղաքական էր, որոնց մոտիվացիան կոռուպցիան էր, փողն էր, ֆեոդալական լծակներ պահելն էր:

Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչ ուժեր կծնվեն, և այդտեղ լինելու են ազնիվ, Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդի բարեկեցության, մարդու իրավունքները, ազատության բարձր արժեքներն իրենց մեջ կրող քաղաքական ուժերը»,- ասաց Միրզոյանը:



 Պիտակներ
         Արարատ Միրզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb